Ադրբեջանում հակառուսական ակցիաների միակ պահանջն այն է, որ ռուս խաղապահները դուրս գան Արցախից

Այս ակցիան կազմակերպած ուժերը կազմակերպել էին մեկ այլ ակցիա Թուրքիայի դեսպանատան առջև՝ խնդրելով Թուրքիային, որ օգնի ադրբեջանական բանակին, որպեսզի գրավեն Արցախը

ա

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Բաքվում հակառուսական տրամադրությունները կրկին ակտիվացվում է։ Կազմակերպված հակառուսական ակցիաների միակ պահանջն այն է, որ ռուս խաղապահները դուրս գան Արցախից։

Ադրբեջանական հասարակությանը սնում են մտացածին և ստահոդ լուրերով։ Այսպիսով, ըստ այդ ակցիաների մասնակիցների, ռուսները ամեն մի ադրբեջանցի սպանված զինվորի դիմաց ստանում են երեք հարյուր ԱՄՆ դոլար, նրանք հայտարարում են, որ Արցախում պետք է ծածանվի թուրքական դրոշ, ոչ թե ռուսական։

Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներով ակցիաներ կազմակերպողներն Արցախում ռուսների ներկայությունը համարում են իրենց ամենօրյա զոհերի պատճառ։
Այս նույն սցենարով մեկ տարի առաջ էլ հենց այս ակցիան կազմակերպած ուժերը կազմակերպել էին մեկ այլ ակցիա Թուրքիայի դեսպանատան առջև՝ խնդրելով Թուրքիային, որ օգնի ադրբեջանական բանակին, որպեսզի գրավեն Արցախը»: