Սպանություն Վայոց ձորի մարզում. մահացել է Եղեգնաձորի «Գետնատուն» գինեգործարանի տիրոջ 29-ամյա թոռը

Մանրամասներ

ա

Այսօր՝ մայիսի 1-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 21:40-ի սահմաններում, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:  

Հիվանդանոց տեղափոխված վիրավորը որոշ ժամանակ անց՝ գիտակցության չգալով, մահացել է:  

Ոստիկանները հայտնաբերել են Toyota Camry մակնիշի 092 QO 02 համարանիշի ավտոմեքենան, որով՝ ըստ նախնական տեղեկությունների, սպանություն կատարողը ժամանել է նշված գինեգործարան և իր մոտ եղած որսորդական երկփողանի հրացանով կրակոց է արձակել 29-ամյա Վահե Մկրտչյանի ուղղությամբ:

Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 2 բջջային հեռախոս, արնանման հետքեր, ինչպես նաև հանցագործության գործիք հրացանը:

Փաստի առթիվ քննիչ Գ. Վիրաբյանի որոշմամբ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացի ասում էին, որ սպանվածը սպանության կասկածանքով ոստիկանություն ներկայացած Նաիրի Բաղդասարյանի քրոջ տղան էր, սպանվածը նաև գործարանի սեփականատիրոջ՝ Աղասի Բաղդասարյանի թոռն էր:  

Դեպքի վայրում սպանվածի մոր ինքնազգացողությունը վատացավ, ինչի համար ոստիկանությունը ահազանգեց Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղից ժամանեց բժիշկների հերթապահ խումբը: