ԿԱՐԵՎՈՐ․ Վրաստանն առգելել է Ռուսաստանից ուղարկված 4000 զրահաբաճկոնների մուտքը Հայաստան․ երկու բեռնատարները հետ են ուղարկվել ՌԴ

Մանրամասներ

1

Ռուսաստանից Հայաստան ուղարկված շուրջ 4000 զրահաբաճկոնները օրեր շարունակ ռուս-վրացական սահմանին մնալուց հետո, վերադարձվել են Մոսկվա

Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Արամ Թանանյանը Lragir.am-ի հետ զրույցում հաստատել է, որ վրացական կողմը երեկ հետ է ուղարկել ՌԴ-ից Հայաստան մարդասիրական նպատակով ուղարկվող զրահաբաճկոնների խմբաքանակը։ 

Թանանյանը նշեց, որ Ռուսաստանից բեռը, բոլոր անհրաժեշտ ձևակերպումներն ստացած, Լարսի անցակետով անցել է, հասել է Վրաստան, սակայն այնտեղ խնդիրներ են եղել։

Հիշեցնենք, որ Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հավաստիացնում էր, թե լուծելու են խնդիրը: Փաստացի, ՀՀ իշխանությունն ունակ չեղավ կազմակերպելու 4000-ից ավելի զրահաբաճկոնի մուտքը երկիր, որը ՌԴ-ից ուղարկվել էր՝ որպես օգնություն: