Իրանի նավթային եւ բանկային հատվածների հանդեպ պատժամիջոցները կհանվեն. Աբաս Արագչի

Մանրամասներ

ա

Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արագչին միջուկային գործարքի համատեղ հանձնաժողովի անդամների հերթական նիստից հետո հայտարարել է, որ կողմերը Իրանի որոշ քաղաքացիներին, ինչպես նաեւ երկրի նավթային ու բանկային հատվածները պատժամիջոցներից ազատելու պայմանավորվածություն են ձեռք բերել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Անհատական եւ ոլորտային պատժամիջոցները, ինչպիսիք են էներգետիկ ոլորտի, ֆինանսական եւ բանկային ոլորտների պատժամիջոցներն առայժմ ձեռք բերված համաձայնությունների հիման վրա պետք է վերացվեն»,- ասել է Արագչին:

Նա պարզաբանել է, որ այս հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են: