Թիթեռ դառնալու մասին երազող թրթուրը․ Գոհար Ավետիսյանի հոլովակը, որտեղ նա բիկինիով իր մարմնի փոփոխությունն է ցուցադրում

Գոհարը հայտնել է, որ պատրաստվում է մարմնի պլաստիկ երկրորդ վիրահատությանը դիմել աշնանը

Դիմահարդար Գոհար Ավետիսյանն Ինստագրամի իր էջում հոլովակ է հրապարակել, որտեղ ցույց է տվել իր կառուցվածքի փոփոխությունը:

Հոլովակի սկզբում լուսանկարներ են, երբ Գոհարը դեռ չէր նիհարել, իսկ վերջում նրա տեսանյութն է մարմնի պլաստիկ վիրահատությունից հետո:

Հոլովակին կից դիմահարդարը գրել է. «Այս պատմությունը թիթեռ դառնալու մասին երազող թրթուրի մասին է»:

Նշենք, որ Գոհարը մարմնի պլաստիկ վիրահատության էր դիմել նախորդ տարի: Նա խոստովանել էր, որ միշտ բարդութավորվել է ավելորդ քաշից և իր կազմվածքից:

Որդու ծննդից հետո Գոհարը կրկին գիրացել էր: Նա ընդգծել էր, որ պլաստիկ վիրահատության միջոցով ոչ թե ազատվել է ավելորդ քաշից, այլ փոխել է կազմվածքը:

Վերջերս դիմահարդարը հայտնել է, որ պատրաստվում է մարմնի պլաստիկ երկրորդ վիրահատությանը դիմել աշնանը: