Ռուս քաղաքագետը «քաղաքական ռեւերանսներ» է անում Բաքվին

Մանրամասներ

1

«ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է այլ դիրքորոշում ունենա»: Այս մասին հայտարարել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկովը, ով այսօր ռուս փորձագետների եւ պատգամավորների հետ մեկնել էր Աղդամ: Մարկովը, հերթական «քաղաքական ռեւերանսն» անելով Ադրբեջանի նկատմամբ, հայտարարել է, որ Իլհամ Ալիեւը կարող է նույնիսկ պահանջել, որ Ֆրանսիային հեռացնեն Մինսկի խմբից:

Նա կարծիք է հայտնել, որ «Ֆրանսիան ինքն իրեն է հեռացրել Մինսկի խմբից, քանի որ իրավունքին հակասող կեցվածք է որդեգրել որպես միջնորդ: Մարկովը առաջ է քաշել այն թեզը, որ Ֆրանսիային կարող է փոխարինել Գերմանիան: Բացի այդ, Մարկովը հայտարարել է, որ «Հայաստանը պետք է տրամադրի Ղարաբաղի ականադաշտերի քարտեզները Ադրբեջանին, եւ չտրամադրելով դրանք, Հայաստանը խախտում է խաղաղության համաձայնագիրը», հատկապես, որ արդեն ականի վրա պայթյունի հետեւանքով մարդկային զոհեր կան:

Մարկովը համոզմունք է հայտնել, որ նման քարտեզներ կան, քանի որ խորհրդային զինվորական ավանդույթը, որին հետեւում են հայ զինվորականները, ենթադրում է ականադաշտերի առնվազն երկու օրինակից քարտեզների պատրաստում, որոնցից մի օրինակը պահվում է սովորաբար զորամասում, իսկ մյուսը` Գլխավոր շտաբում: