Թուրքիան կորցնում է զբոսաշրջիկներին

Մանրամասներ

ա

Թուրքիայի զբոսաշրջության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ 2021թ․ հունվար–մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 53.92 տոկոսով՝ կազմելով 2 մլն 689 հազար։

Նշվում է, որ այդ թվի 1 մլն 953.086-ը օտարերկրացի զբոսաշրջիկներն են, իսկ 736.900-ը՝ Թուրքիայի քաղաքացիները:

2021թ. առաջին եռամսյակում Թուրքիան զբոսաշրջության ոլորտում 2 մլրդ 452 մլն 213․000 դոլարի եկամուտ է ստացել։ Արձանագրվել է նաև, որ հունվար–մարտ ամիսներին երկիր այցելած զբոսաշրջիկներից յուրաքանչյուրը Թուրքիայում մեկ գիշերակացի համար միջինում ծախսել է 56 դոլար։

2021թ. հաշվետու ժամանակահատվածում ամենաշատ զբոսաշրջիկները Թուրքիա այցելել են Ռուսաստանից, Իրանից, Գերմանիայից, Բուլղարիայից և Ուկրաինայից։

Ռուսաստանից Թուրքիա մեկնած զբոսաշրջիկների թիվը կազմել է  395.915: