Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ. Եղանակը Հայաստանում

Մանրամասներ

ա

Հանրապետության տարածքում` մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 5-6-ը ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Մայիսի 2-4-ն առանձին շրջաններում հատկապես կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ի ցերեկը կնվազի 7-8 աստիճանով, 2-4-ի ցերեկն աստիճանաբար նույնքան կբարձրանա:

«Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երեւանում մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 5-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Մայիսի 3-4-ի գիշերը և կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +11+13, վաղը ցերեկը՝ +20+22:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +13+18,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +13+18,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +18+20,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +13+18, 

Լոռիում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +14+18, 

Տավուշում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +17+20,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +13+18,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +19+22,

Արարատում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +21+23, 

Արմավիրում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +21+23, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +13+18,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +21+23,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +15+20,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝  +5+10, ցերեկը՝ +11+15,

Արցախում գիշերը՝  +9+14, ցերեկը՝ +15+20: