Ընտրությունները կարող են «առանց Փաշինյանի անցնել՝ դե, բերդից ո՞վ է ընտրություններին մասնակցում որ» կամ ռուսների «նվերը»՝ Նիկոլին

Իրավիճակ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Մեծ գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ՝ մենք աշխարհում առաջին երկիրն ենք, որը բանավոր պայմանավորվածություններով տարածքներ է տալիս, զորք է հանում, իր երկրի տարածքների նկատմամբ «իրավունքներ» ընծայում: Ուրեմն, մեր բոլորի սիրելի ժողվարչապետն Ալիեւի հետ հանդիպումների ժամանակ այնքան է ուզում նրան հաճոյանալ, այնքան է սարսափում բախումներից ու կոնֆլիկտից, որ թշնամու բերանից դուրս եկած ցանկացած կամակորության հավանություն է տալիս։ Այսպես որ շարունակվի՝ կարող են մի օր էլ Աննային ուզել, էլի «չէ» չի՞ ասելու: 

Վերջին անգամ էլ խոստացել է պատերազմից հետո Արցախի տարածքում մնացած ծանր տեխնիկան, հիմնականում՝ խոցված, հանել ու այլեւս կանոնավոր բանակի զինծառայողներին Հայաստանից չուղարկել Արցախ։ Եվ սա դեռ ամենը չէ․ մեր աղբյուրներն ասում են, որ, այնուամենայնիվ, Տավուշից 7 նախկին ադրբեջանական գյուղերը հետ վերադարձնելու խոստումը տվել է։ Գյուղեր, որ 90-ականների սկզբից մեր տնօրինության տակ են։ Եվ Սյունիքով անցնող լրիվ նոր միջանցքի, ոչ թե հին ճանապարհների վերագործարկում է խոստացել: 

«Հրապարակը» գրում է. Այսքանով չի բավարարվել, անզգուշություն է ունեցել իր այս խոստումների մասին Ռուսաստանի իշխանություններին պատմել: Ասում են՝ ռուսները սա լսելով՝ ուղղակի կատաղել են, թե դու ո՞վ ես, որ տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը փոխող խոստումներ ես տալիս, քեզ ո՞վ է խնդրել թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ այդքան խոնարհվել ու զիջումների գնալ: Բայց այլեւս բան չեն կարող անել՝ գոնե առերեւույթ Հայաստանն անկախ երկիր է, եւ այդ անկախության պատրանքը պահելու համար ստիպված են լռել: 

Եվ ժողվարչապետը Ռուսաստանից վերադարձել է Երեւան ու Արա Գեղեցիկի պես սեփական հողում գիտակցել իր արածի ամբողջ իմաստը, նաեւ՝ հասկացել, որ նոր զիջումներից հետո իրեն կարող է հայ ժողովուրդը բզիկ-բզիկ անել, եւ մտափոխվել է, թե ոչ մի բան էլ չեմ տալու, փոշմանել եմ: Իսկ ռուսները, ասում են, պլան են մշակել նրան պատժելու, առանց իրենց հետ համաձայնեցնելու ինքնուրույնություն դրսեւորելու եւ Կովկասում ինքնագլուխ իրավիճակ փոխելու համար։ Նախ որոշել են գերիների պահով սպասել, թե տեսնենք ձեր ԵԽԽՎ-ի բանաձեւից ու Բայդենի հայտարարությունից հետո քանի գերի հետ կգա, առանց մեզ։ Նաեւ լուրջ կոմպրոմատ են հավաքել ու պատրաստվում են ընտրություններից առաջ Փաշինյանին «նվեր» մատուցել՝ դրանք հրապարակելով: Ասում են՝ անգամ փաստաթղթեր կան, թե էլ ինչեր է խոստացել ՀՀ վարչապետը՝ սեփական ժողովրդի թիկունքում, որոնք, կարծում է, դանդաղ ու գաղտագողի կանի ու կանցկացնի, ինչպես անցկացրեց Շուշիի հանձնումը: 

Մեր ռուսական աղբյուրներն ակնարկում են, որ մոտակա ընտրությունները կարող են «առանց Փաշինյանի անցնել՝ դե, բերդից ո՞վ է ընտրություններին մասնակցում որ»: Մի խոսքով՝ մեր «դաշնակիցը», եթե անգամ չի պատրաստվում ուղղակիորեն ներքաղաքական գործընթացներին միջամտել, հայ ընտրողի աչքերը բացելու մեծ ծրագրեր ունի:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում