Ամուսինն օգնել է կնոջն ամուսնանալ սիրեկանի հետ. VIDEO

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Հնդիկ տղամարդն օգնել է 7 տարվա կնոջն ամուսնանալ սիրեկանի հետ, ինչն ապշեցրել է զույգի բարեկամներին և ծանոթներին, հայտնում են Թերթ.am-ը և Oddity Central լրատվականը։

Հնդկաստանի Բիհար նահանգի Բհագալպուր քաղաքի բնակիչներ Ութամ Մանդալն ու Սափնա Քումարին ամուսնացել են 2014 թվականին և երկու երեխա ունեցել։ Իրենց ամուսնության մի շրջանում զույգը շատ երջանիկ է եղել, սակայն կինը սիրահարվել է ամուսնու երիտասարդ ազգականներից մեկին և հաճախ տնից փախել նրան տեսնելու համար, ինչը կռվների առիթ դարձել։ Ի վերջո ամուսինը որոշել է մի կողմ քաշվել և օգնել կնոջն ամուսնանալ իր սիրելիի հետ։

ա

Աղբյուրը նշել է, որ այս պատմությունը նման է 1999 թվականին էկրաններ բարձրացած Hum Dil De Chuke Sanam բոլիվուդյան ֆիլմի սցենարին, որտեղ Սալման Խանի մարմնավորած կերպարն օգնում է իր կնոջն ամուսնանալ սիրելիի հետ։

Ութամ Մանդալն ասել է, որ սկզբում բարկացել է, տխրել, ապա որոշել է լուծում տալ այդ հարցին, քանի որ այդ քայլը չանելու դեպքում կկործանվեր 3 մարդու կյանք, իսկ հիմա բոլորն էլ կարող են երջանիկ լինել։
ա
Նախկին ամուսնու ջանքերով կազմակերպված հարսանեկան արարողությանը, որը տեղի է ունեցել Բիհար նահանգի Դուրգա տաճարում, մասնակցել են նաև Սափնայինախկին սկեսուրն ու սկեսրայրը, իսկ նախկին ամուսինն օրհնել է զույգի միությունը։

Ըստ հնդկական լրատվամիջոցների՝ Ութամի և Սափնայի երկու երեխաները մնացել են հոր հետ, քանի որ մայրը հրաժարվել է նրանց իր հետ վերցնել։