Փաշինյանը Ալիևին խնդրել է գերիներին պահել, որ նախընտրական շրջանում վերադարձնի, մի քիչ էլ ասֆալտ կանեն, մնացածը կլինի լաչառություն

Մանրամասներ

ա

Փաշինյանի համար շատ ավելի դժվար է լինելու մարդկանց «ապագայով» հիմարացնել, քան երեք տարի առաջ, քանի որ այն ժամանակվա որևէ խոստում նա չի կատարել։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

««Ես մոդել եմ, բայց ինտելեկտուալ եմ», «Նիկոլ Փաշինյանը բարոյական իրավունք ունի լինելու վարչապետի պաշտոնակատար», «Գյուղացիները չպետք է զբաղվեն գյուղատնտեսությամբ», «Սյունիքում հայհոյանքները ուղղված էին ոստիկաններին», «Ընդդիմությունն է մեղավոր, որ հաշտություն չկնքվեց», «Կանխատեսվում է 319 տոկոս տուրիզմի աճ», «Ով դուրս չի գալիս, հոսանքազրկում եմ», և այլն՝ սրանք պարզապես լկտիություններ ու ապուշություններ չեն։

Սրանք արտահերթ ընտրություններին ընդառաջ պարարտանյութ են՝ PerfectTV-ներով ակոսված փուխր ուղեղները նախապատրաստելու նախընտրական լկտի ստերը մարսելու համար։

Հիմա Նիկոլ Փաշինյանի համար շատ ավելի դժվար է լինելու մարդկանց «ապագայով» հիմարացնել, քան երեք տարի առաջ, քանի որ այն ժամանակվա որևէ խոստում նա չի կատարել։

Իհարկե, կրկին շեշտը դրվելու է «նախկինների» վրա, իսկ ՀՀԿ-ի մասնակցությունը և «նախկինների» երկրորդ բևեռի ստեղծումը զուտ տեխնիկապես դժվարեցնելու այդ հնարքը։ Այս տրամաբանության դիդակտիկ ապահովման համար մեկ-երկու «դղյակ» կխլեն, որոնք ընտրություններից հետո համապատասխան կաշառքի դիմաց հետ կվերադարձնեն։

Ամենայն հավանականությամբ, կլուծվի գերիների հարցը։ Շատ զարգացումներ հուշում են, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես Իլհամ Ալիևին խնդրել է մի քիչ էլ իր մոտ պահել գերիներին, որպեսզի նախընտրական շրջանում վերադարձնի։

Մի քիչ էլ ասֆալտ կանեն, ու կարծես թե՝ վերջ, չի երևում, թե էլ ինչ դրական հնարքներ ունի պահած Նիկոլ Փաշինյանը։

Մնացածը լինելու է լաչառությունը, սուտը, բռնությունները, լցոնումները, քվեների կեղծ հաշվարկը՝ «նախկիններից» ժառանգած սովորական հավաքածուն, որը հիմա արվելու է «ժողովրդի» անունից»,-գրել է քաղաքագետը։