Պուտինն ասել է, որ պատրաստ է միջնորդ դառնալ Ղրղզստանի և Տաջիկստանի միջև կոնֆլիկտը կարգավորելու հարցում

Մանրամասներ

ա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է միջնորդ դառնալ Ղրղզստանի եւ Տաջիկստանի միջեւ կոնֆլիկտը կարգավորելու հարցում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Անկասկած, հաշվի առնելով տարբեր ձեւաչափերում՝ ՀԱՊԿ եւ այլն, մեր ընդհանրությունը, նախագահ Պուտինը միշտ պատրաստ է միջնորդ դառնալ մասնակից երկրների միջեւ սուր խնդիրները լուծելու հարցում: Դա արդեն բազմիցս ապացուցվել է»,-ասել է Պուտինը:    

Հիշեցնենք, որ Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին իրավիճակը սրվել էր ապրիլի 28-ին այն բանից հետո, երբ Տաջիկստանի քաղաքացիները սկսել էին տեսանկարահանող սարքեր տեղադրել Քոք-Թաշ գյուղում:

Արդյունքում վիճաբանություն էր սկսվել երկու երկրների բնակիչների միջեւ, որոնք միմյան ուղղությամբ քարեր էին նետել:

Տաջիկական կողմը սկսել էր որսորդական հրացանից կրակել Ղղրզստանի քաղաքացիների անցնող ավտոմեքենաների ուղղությամբ:

Վիճաբանության արդյունքում տուժել է 150 մարդ երկու կողմից, զոհվել է 20 մարդ: Ապրիլի 29-ին երեկոյան կողմերը պայմանավորվել են հրադադարի եւ սահմանից ուժերը դուրս բերելու մասին: