Հանրահայտ Վիկտորյա Նուլանդն անցնում է գործի. ԱՄՆ Սենատը միաձայն հաստատել է նրա թեկնածությունը

Մանրամասներ

ա

ԱՄՆ Սենատը միաձայն հաստատել է Վիկտորյա Նուլանդի թեկնածությունը ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնում, հաղորդում է ТАСС-ը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 59-ամյա Նյուլանդի թեկնածությունը Սենատի հաստատմանն էր ներկայացրել դեռ փետրվարին: Մոտ օրերս նա պաշտոնապես կերդվի:

Նուլանդը մինչ այս զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնը: ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում Նուլանդը համակարգել է հետխորհրդային պետությունների հետ հարաբերություններին առնչվող հարցերը:

2014 թ. Կիևում ընթացող բողոքի զանգվածային ցույցերի ժամանակ, որոնց հետևանքով այդ ժամանակվա գործող նախագահ Վիկտոր Յանուկովիչի իշխանությունը տապալվեց, Նուլանդը հրապարակայնորեն աջակցում էր ցուցարարներին, և այդ ժամանակահատվածից հայտնի մնաց այն դրվագը, երբ Նուլանդը թխվածքաբլիթներ էր բաժանում ցուցարարներին: