Այդ «մոլորվածները» հազարավոր տղերքի կործանված կյանքերը հանդուրժող ՀՀ քաղաքացիներն են. Մհեր Մկրտչյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը նոր գրառում է արել՝ նշելով, որ այլեւս չկան մոլորված քաղաքացիներ։

«Կա մի նուրբ ձևակերպում` մոլորված քաղաքացիներ:

Եկեք լինենք անկեղծ` այլևս չկան մոլորվածներ: Այդ «մոլորվածները» ֆեյսբուքում չանիծող և նիկոլի ինչ որ բան չուտող, բայց հազարավոր տղերքի կործանված կյանքերը հանդուրժող ՀՀ քաղաքացիներն են:

Այսօր արդեն անհնար է մոլորված լինել, նույնիսկ եթե կարդալ ու գրել չգիտես:

նիկոլը սրբություն է արագ հարստացած և վերջապես փողի գինը հասկացած սիսակների համար:

նիկոլը սրբություն է միլիցեքի համար:

նիկոլը սրբություն է կայանալու շանս չունեցող և դրա համար կայացածներին ատող մարդկանց համար:

Նրանք շատ են ու նրանց ձայնը նիկոլինն է: Ու նիկոլը դա գիտի:

Ասում են՝ հայը հայի դեմ չպետք է կռվի: Համաձայն չեմ` երբեմն պետք է: Հայ մնալու համար է պետք»,- գրել է ռեժիսորը։