Վազգեն Ասլանյանը պատերազմում 4 տանկ է խոցել․ բռնցքամարտիկը 20 տարեկան էլ չկար

Արցախ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Բռնցքամարտիկ Վազգեն Ասլանյանի հուշարձանի բացումը նրա մարզչի ու ընկերների նախաձեռնությամբ կայացավ հենց Վազգենի ծննդյան օրը։ Ապրիլի 28–ին նա կդառնար 20 տարեկան։

Վազգենի մարզիչը հերոսի հետ աշխատել է մեկուկես տարի, բայց այդ ընթացքում հասցրել է բացահայտել նրա ամբողջ պոտենցիալը՝ որպես մարզիկ։ Մարզիչն անկեղծանում է՝ երանի եռագույնը բարձրացներ ու սպորտում հերոսանար։

Հայրը որդու հետ մարտի դաշտում է եղել։ Պահեստազորի սպա է․ որդին էլ՝ ժամկետային զինծառայող էր և բայց իր քաջությամբ հասցրել էր զարմացնել բոլորին․ 4 տանկ է խոցել ու շարքից հանել թշնամու մի քանի հենակետեր, հայտնում է Թերթ.am-ը։

Վազգենի սխրանքների մասին այստեղ բոլորն են խոսում․ զարմանքով, հիացմունքով ու հպարտությամբ։

Վազգենը երազում էր հանրահայտ բռնցքամարտիկ դառնալ։ Հորը խոստացել էր՝ բանակից վերադառնա, սպորտում մեծ հաջողությունների է հասնելու։ Հանրահայտ լինելու իր երազանքն իրականացավ․ բայց որպես հերոս ու, ցավոք, հետմահու։