Ոստիկանության շենքից բոլորը փախել էին

ՀՔԾ քննիչը Հովսեփյանի հետ միասին տեղազննում է իրականացվել

1

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի պաշտպանը հանցագործության մասին օրեր առաջ հաղորդում էր ներկայացրել՝ իր պաշտպանյալին խոշտանգման ենթարկելու դեպքի առթիվ։

Ըստ փաստաբանի` իր պաշտպանյալին Գորիսից բերել էին Երևան, Երեւանի փոխոստիկանապետի աշխատասենյակ, որտեղ նրան նվաստացրել էին, այդ ամենը տեսանկարահանել և տեսանյութը տարածել:

Իրավապահ համակարգի մեր աղբյուրները հայտնել էին, որ փոխքաղաքապետի նկատմամբ խոշտանգումը կազմակերպել է ՀՀ ԿԱ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ (օպերատիվ գծով) Արթուր Զաքարյանը:

Այսօր էլ հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի հետ Երեւան քաղաքի վարչություն է գնացել։ 

ՀՔԾ քննիչ Վոլոդյա Սիմոնյանն Հովսեփյանի հետ միասին տեղազննում է իրականացվել վարչության աշխատասենյակներում։

Հովսեփյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը վարչության այցի մասին ասաց․ «Մենուա Հովսեփյանը հստակ ցուցադրեց, թե որ սենյակում է տեղի ունեցել խոշտանգումը։ Քննիչը տեսախցիկները առգրավել է, այնպես որ մենք հույս ունենք, որ ամբողջ ճշմարտությունը կցահայտվի․․ Մեր այցի ժամանակ անգամ քարտուղարուհին էր փախել։ Իբր թե իրենք ծառայողական աշխատանքով էին, այդ առյուծ տղաները, երբ լույսը վառում ես, ամեն մեկը մի տեղ գտում է։ Քննիչը մեզ հավաստիացնում է, որ մեր հաղորդումից հետո տեսախցիկները առգարվել է, մենք համբերատար դրանք ենք սպասում։ Հիմա էլ կանչել են հարցաքննության, եւ պետք է գնանք դրան, այնտեղ մանրամասն կասի՝ թե ոնց է եկել, որտեղ է մտել եւ այլն»։

Ոչ մեկ դեռեւս կասկածյալի վիճակ չունի այս գործով, ամեն դեպքում, պաշտպանական կողմը նման տվյալներ չունի։

Խոսելով Արթուր Զաքարյանի կազմակերպմամբ խոշտանգում իրականացնելու մասին, նա ասաց․ «Մենք կմիջնորդենք, որ, եթե հիշյալ անձը ծանրաբեռված գորողությունների մեջ է, ուրեմն լուսանկարով ճանաչի, կսպասենք երեւի կվերադառնա աշխատանքի վայր»։

Գորիսի փոխքաղաքապետի խոսքով՝ ինքն ամբողջությամբ հիշում է, թե ով է իրեն խոշտանգման ենթարկել եւ որ սենյակում․ «Իմ տված բացատրության շրջանակում այդ ամեն ինչը բացահայատվեց․ դա Երեւան քաղաքի վարչության օպերատիվ գծով տեղակալ Զաքարանի կաբինետն էր, իհարկե, այդ ամբողջ հարկում կենդանի շունչ չկար, ոստիկանության շենքից բոլորը փախել էին, բայց փաստը մնում է այն, որ ես ճանաչեցի այդ ամենը»։

Փոխքաղաքապետը նաեւ ասաց՝ սպասում է Արթուր Զաքարյանի հետ առերեսմանը, լուսանկարն էլ տեսել եւ ճանաչել է։

Հովսեփյանի մոտ ամեն ինչ նորմալ է, թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես․ «Երբ հարցականները բացվում է, ավելի հետաքրքիր է դառնում ամեն ինչ։ Հիմա մնում է հրահանգողներին եւ այս գործը սարքողներին գտնեն, տեսնենք՝ ով՝ ով է»։

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին, Նիկոլ Փաշինյանի դեմ Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիաների գործով բերման ենթարկված Մենուա Հովսեփյանի նկատմամբ բռնություն էր կիրառվել ոստիկանությունում։

Հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ (պաշտոնեական լիազորություններն անցնելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական կեղծիքը) մասերով։