Չինաստանը շատ կոպիտ դեմարշ է արել՝ հանդիպելով Սերժ Սարգսյանի հետ. Սա «քարով հարված» էր, շատ կոպիտ ապտակ

Առհասարակ Չինաստանը շատ զգույշ և զուսպ քաղաքականություն է վարում ու մեծ նշանակություն է տալիս սիմվոլիկ ժեստերին

ա

Չինաստանը շատ կոպիտ դեմարշ է արել, հանդիպելով Սերժ Սարգսյանի հետ, ով գործող վարչապետին կապիտուլյանտ է համարում: Հանդիպման ժամանակ խոսել են Հայաստանի ու Չինաստանի հարաբերությունների մասին` մի ուժի ղեկավարի հետ, ով անգամ ԱԺ-ում ներկայացված չէ:

Առհասարակ Չինաստանը շատ զգույշ և զուսպ քաղաքականություն է վարում ու մեծ նշանակություն է տալիս սիմվոլիկ ժեստերին: Սա ոչ թե սիմվոլիկ ժեստ, այլ «քարով հարված», սա շատ կոպիտ ապտակ էր ու հետաքրքիր է, որ համընկավ Մեղրու մաքսատան դեպքերի հետ:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան