«Մենք մեր ճարը պիտի տեսնենք». Արթուր Դանիելյանը նշում է, թե որն է առաջին քայլը

Իրավիճակ

ա

Երեկ, ապրիլի 26-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, Սյունիքից վերադառնալուն պես հայտարարել է, որ «կան բազմաթիվ կարևոր հարցեր, որ պիտի լուծվեն, այդ թվում Ղարաբաղի կարգավիճակը»:

Սա իր առաջին նման պնդումը չէ, գրեթե նույն պնդումը նա արել էր հունվարի 22-ին, ասելով՝ «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի քաղաքական լուծումը կարևոր է տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման համար», որին հետևեց ՌԴ ԱԽ տեղակալ Դմիտրի Մեդվեդևի պատասխանը, որտեղ նա հայտարարեց, որ Արցախի կարգավիճակի մասին չի կարելի խոսել և, որ ամեն ինչ պետք է քննարկել թուրքերի հետ:

Չգիտեմ Թրեյսիի էս վերջի հայտարարությանը ով, ոնց կարձագանքի, բայց ուզում եմ ստեղ ֆիքսեմ, որ երկու օր առաջ գրազ եմ եկել ընկերոջս հետ, որ Ադրբեջանը ԵԱՏՄ չի մտնի, որովհետև եթե Արցախը հայկական չի, Ռուսաստանը էս տարածաշրջանում անելիք չունի: Այդպես էր դեռ Պետրոս Առաջինի ժամանակ, այդպես է նաև հիմա:

Ու բացարձակ կապ չունի` քանի անգամ ու որտեղ Ալիևը կնկարվի, քանի անգամ ու ինչ քֆուրներ կտան վիժվածքին:

Էս հարցերը փակ են, ու փակվել են մարտի 26-ին, Իրանում:

Մենք մեր ճարը պիտի տեսնենք, իսկ դրա առաջին քայլը հայկականությունը վիրավորելու քրեականացումն է:

#հայկականությանօրենք

Արթուր Դանիելյան