Անձրևները կշարունակվեն

Եղանակը Հայաստանում

ա

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 28-30-ն՝ առանձին շրջաններում, հատկապես կեսօրից հետո և գիշերը, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 1-2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: