Էրդողանի աթոռը սկսել է ճոճվել. Բայդենի հայտարարության նպատակը

Իրավիճակ

ա

Ստամբուլում ցուցարարներ են հավաքվել ԱՄՆ հյուպատոսության մոտ, որպեսզի իրենց բողոքն արտահայտեն Օսմանյան կայսրությունում 1915թ. Հայոց ցեղասպանությունը նախագահ Բայդենի կողմից ճանաչելու դեմ։

Ցուցարարները պաստառներ են բռնել եւ կարգախոսներ վանկարկել․ «Ցեղասպանությունը սուտ է, դա ամերիկյան ծրագիր է»: Նրանք նաեւ պահանջել են արգելել ամերիկացի զինվորականների մուտքը Թուրքիայի հարավում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազա՝ բղավելով. «Ամերիկացի զինվորնե՛ր, դուրս կորեք Թուրքիայից»:

ա

Բայդենի հայտարարությունից հետո ԱՄՆ հյուպատոսությունները եւ դեսպանատունը մինչեւ չորեքշաբթի փակ են սովորական այցելությունների համար: