Երևանում, մարզերում և Արցախում համերգային ծրագրերով կնշվի Պարի միջազգային օրը

Մանրամասներ

1

Ապրիլի 29-ին աշխարհում նշում են Պարի միջազգային օրը, որը 1982 թվականին նախաձեռնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պարի միջազգային խորհուրդը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ օրվան ընդառաջ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս:

Պարի միջազգային օրվա շրջանակում Հայաստանի պարային կազմակերպություններն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում եւ Արցախում հանդես կգան համերգային ծրագրերով: