ԱՄՆ դեսպանատունն ուժեղացնում է անվտանգությունը Բայդենի ուղերձից հետո. Ի՞նչ իրավիճակ է Թուրքիայում

Իրավիճակ

ա

Թուրքիայի իշխանություններն ուժեղացրել են Անկարայում ԱՄՆ դեսպանատան անվտանգությունը, այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն իր ուղերձում ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է «Sputnik» գործակալությունը:

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունն ու հյուպատոսությունը հայտարարել են, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ փակ կլինեն ապրիլի 26-ին և 27-ին, քանի որ բողոքի ակցիաների անցկացման հավանականություն կա:

Ոստիկանության աշխատակիցներն ազատում են ԱՄՆ դիվանագիտական առաքելության վարչական շենքերի հարակից տարածքները: Լրատվամիջոցը հայտնում է, որ այս պահին իրավիճակը հանդարտ է: