VIDEO. Նիկոլ Փաշինյանը լավ գիտի, որ իրեն դրսում գնդակահարելու են

Մանրամասները՝ տեսանյութում

1

Նիկոլ Փաշինյանը մի խնդիր ունի՝ լպստելով իր առթոը պահել, որովհետեւ ինքը գիտի, որ հենց դուրս եկավ Հայաստանից, իրեն դրսում գնդակահարելու են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

«Հայաստանում իր լավագույն լուծումն է հենց հիմա գնա ասի՝ ժողովուրդ ջան, ինձ դատեք: Դա կլինի մեղմացուցիչ հանգամանք»,-ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը հրաժարականից հետո կարող է լինել վարչապետի պաշտոնակատար, Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Սահմանադրության 158-րդ հոդվածն ասում է, որ կառավարության հրաժարականի դեպքում կառավարության անդամները շարունակում են պաշտոնավարել: նա ելնում է նրանից, որ Սահմանադրության մեջ նշված է, որ կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Բայց մի շարք օրենքներում հստակ տարանջատված են վարչապետ, փոխվարչապետ եւ կառավարության անդամ հասկացությունները: Կարգավիճակի իմաստով նրանք ոչ մի ընդհանրություն չունեն, բայց սա ուզում է այսօր ուզում է սողոսկել կառավարության անդամի կարգավիճակի մեջ, որ կարողանա իիր վրա տարածել 158-րդ հոդվածը, որ կարող է պաշտոնավարել:

Ես կոչ եմ անում գլխավոր դատախազին, որ եթե այս պահին Նիկոլ Փաշինյանը հանկարծ որեւէ գործողությամբ միջամտեց կառավարության գործունեությանը, եթե նա հինգշաբթի կառավարության նիստ վարեց, սա պետք է ընդունել որպես հիմք ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածի 2-րդ մասի՝ իշխանության յուրացման հատկանիշներով քրգործ հարուցելու համար»,-հայտարարեց Գեւորգ Պետրոսյանը: