Հայտարարությունը «մեծ վերք է հարաբերություններում, որը դժվար կլինի շտկել». ԱՄՆ դեսպանին շտապ հրավիրել են Թուրքիայի ԱԳՆ

Մանրամասներ

ա

Բայդենի հայտարարությունը մեծ վերք է հարաբերություններում, որը դժվար կլինի շտկել: Թուրքիայի արտգործնախարարությունում շաբաթ օրը՝ ապրիլի 24-ին, ասել են Ամերիկայի դեսպանին, ում շտապ հրավիրել են՝ բողոքելու Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշման դեմ:

Նախարարությունում Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Ունալը ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդին ասել է, որ հռչակագիրը չունի իրավական հիմք, և Անկարան «մերժում է այն՝ համարելով անընդունելի ու խիստ դատապարտելի»:

Նա նաև ավելացրել է, որ հայտարարությունը «մեծ վերք է հարաբերություններում, որը դժվար կլինի շտկել»: