Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով. Եղանակը Հայաստանում

Մանրամասներ

ա

Հանրապետության տարածքում` ապրիլի 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին առանձին շրջաններում, 27-30-ը շրջանների զգալի մասում հատկապես կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով:

Live24.am-ին «Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երեւանում ապրիլի 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ի երեկոյան ժամերին, 27-30-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +13+15, վաղը ցերեկը՝ +26+28:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +19+24,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +19+24,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +24+26,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +19+24,

Լոռիում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +20+24,

Տավուշում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +21+26, 

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +19+24,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +26+28,

Արարատում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +27+29,

Արմավիրում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +27+29,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +19+24,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +27+29,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +28+33, 

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +23+28,

Արցախում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +26+31: