Փաշինյանը բացառապես Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրամիության պահանջով է գնում արտահերթ ընտրությունների

Սա երևի թե պատմական վերջին հնարավորություն կլինի փրկելու հայկական պետականությունը փլուզման և կազմալուծման հաջորդ փուլից

1

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները մեր երկրում ստեղծված խնդիրների համար լուծում չեն դառնալու՝ լրիվ հակառակը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ 

Նա վստահ է, որ փլուզվող տնտեսությամբ, օրեցօր խորացող սոցիալական ճգնաժամով, սահմանային անվտանգության սպառնալիքներով մեր երկիրը չի կարող իրեն թույլ տալ գնալ ընտրությունների։ Ըստ նրա՝ սա «դժոխքի շղթայի» մի մասն է։

«Ընտրությունները խնդրի լուծում չեն լինելու, այլ Հայաստանի պետականության անփառունակ անկման նոր էջ են բացելու»,- նշել է Աշոտյանը։ 

Մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ նա ընդգծել է, որ տեխնիկապես սա դեռ նախընտրական գործընթացի սկիզբ չի նշանակում, քանի որ Փաշինյանը դեռ հնարավորություն ունի «դուրս թռչել այս գնացքից», առավել ևս եթե ընդդիմադիր խմբակցությունները համարձակություն ունենան երկու շաբաթվա ընթացքում վարչապետի նոր թեկնածու առաջադրել։ 

«Սա երևի թե պատմական վերջին հնարավորություն կլինի փրկելու հայկական պետականությունը փլուզման և կազմալուծման հաջորդ փուլից»,- նշել է Աշոտյանը։ 

Նա վստահ է, որ եթե Փաշինյանը գնա արտահերթ ընտրությունների, ապա բացառապես «արտաքին ուժերի պահանջով»։ Խոսքը վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, ԱՄՆ-ին, Եվրամիությանը։ Երկրի ներսում Աշոտյանը չի տեսնում տրամադրություններ ընտրությունները հիմա անցկացնելու համար։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։