Չփորձես հրաժարականդ ներկայացնել իբրև բարի կամքի դրսևորում․ Իշխան Սաղաթելյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Դա բացառապես ամիսներ շարունակ փողոցում ծավալված համառ պայքարի հետևանք է

1

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։

«Չփորձես հրաժարականդ ներկայացնել իբրև բարի կամքի դրսևորում։ Դու դա պարտադրված էիր անել։ Քո հրաժարականը բացառապես ամիսներ շարունակ փողոցում ծավալված համառ և անզիջում պայքարի հետևանք է։

Սեփական ժողովրդին մանիպուլացնելու և մոլորեցնելու հերթական խղճուկ փորձերդ անխուսափելիորեն դատապարտված են տապալման։ Այո՛, և՛ Հայաստանում, և՛ Արցախում կա ապագա, բայց այդ ապագան բացառում է Նիկոլն ու նիկոլիզմը»,– ասվում է գրառման մեջ։