Մեղրիի քաղաքապետի ձերբակալման իրավաչափության դեմ բողոքի քննությունն ավարտվեց. որոշումը կհրապարակվի այսօր՝ 22։00-ին

Մանրամասներ

ա

Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, այսօր՝ ապրիլի 23-ին, Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին ձերբակալելու իրավաչափության դեմ պաշտպանների բողոքի քննությունն ավարտվեց։

Որոշումը դատարանը կհրապարակի այսօր՝ 22։00-ին։

Նշենք, որ Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 5-րդ կետերի (խուլիգանություն) հատկանիշներով։