Ղրիմի թեման փակ է. Ինչի՞ մասին կարող են խոսել Պուտինն ու Զելենսկին

Մանրամասներ

ա

Վլադիմիր Պուտինը և Վլադիմիր Զելենսկին շփման դեպքում կարող են խոսել երկկողմ հարաբերությունների մասին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Այնպիսի թեմա, ինչպիսին Ղրիմն է, գոյություն չունի, ուստի այստեղ քննարկելու բան չկա»,-ավելացրել է նա` պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին:

Վերջերս Զելենսկին տեսաուղերձ էր նկարահանել, որում նա Ռուսաստանի նախագահին հրավիրում է «հանդիպել ուկրաինական Դոնբասի ցանկացած վայրում»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Live24.am-ը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկիի հետ Մոսկվայում քննարկել երկու երկրի հարաբերությունները ցանկացած ժամանակ, երբ հարմար կլինի վերջինիս:

Պուտինի խոսքով՝ Կիևը վերջերս բազմաթիվ քայլեր է կատարել, որոնք կործանում են Մոսկվայի հետ հարաբերությունները, սակայն եթե Ուկրաինայի նախագահը ցանկանում է սկսել հարաբերությունների վերականգնումը, Ռուսաստանը կողջունի դա: