Մենուա Հովսեփյանն ազատ կարձակվի. քիչ առաջ դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց Գորիսի փոխքաղաքապետին ձերբակալելու որոշումը

Մանրամասներ

ա

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին ձերբակալելու որոշման դեմ բողոքի քննությունը։

Դատարանը՝ Դավիթ Բալայանի նախագահությամբ, բողոքը բավարարեց, ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ։

Հիշեցնենք, որ Հովսեփյանը ձերբակալվել է երեկ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-258-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն կազմակերպելու կասկածանքով։