Դատախազության դիմացից մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ են բերման ենթարկվել

Մանրամասներ

ա

ՀՀ դատախազության դիմացից ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկում քաղաքացիներին։ Բերման ենթարկվածների թիվը մեկ տասնյակից ավելին է։

Քաշքշուկի հետեւանքով գետնին է տապալվել նաեւ օպերատորներից մեկը՝ տեսախցիկը ձեռքին։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ բերման ենթարկվածների թվում նաեւ մեկ կին կա։

Նշենք, որ դատախազության բակում իրավիճակը լարվեց այն բանից հետո, երբ հավաքված բազմության միջից ձվեր նետեցին դատախազության շենքի ուղղությամբ։

ՀՀ դատախազության շենքի դիմաց իրականացվող ակցիան այս պահին դադարեցվել է, քանի որ տեղի ունեցած բախումների հետեւանքով ոստիկանի ինքնազգացողություն էր վատացել։

Ոստիկանն այս պահին տեղափոխվում է հիվանդանոց։