Կրակոցներ են եղել նաև Մխիթարաշեն և Շոշ գյուղերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է artsakhpress.am–ը։
Ստեփանակերտի Վ. Վաղարշյան 13/46 հասցեում գտնվող տան տանիքը ծակվել է:
Կարինե Մունչյանը պատմեց, որ ինքը տանը չի եղել, տանն այդ ժամանակ ամուսինը՝ Խաչատուրն ու երկու երեխաներն են եղել: Խաչատուրը զինվորական է:
Ընտանիքը մինչ պատերազմն ապրում էր Շուշիում: Պատերազմից հետո նրանք տեղափոխվել էին Ստեփանակերտ՝ վարձով ապրելու: 4 օր առաջ էլ նախկին հասցեից տեղափոխվել են Վաղարշյան փողոցի վրա գտնվող տուն:
0Comments