«Ալֆա» ջոկատն է ուղեկցում Փաշինյանին Սյունիքյան ճամփորդության ողջ ընթացքում

Մանրամասներ

1

Hraparak.am-ը քիչ առաջ տեղեկություն է ստացել, որ Փաշինյանին Սյունիքյան իր ճամփորդության ողջ ընթացքում ուղեկցել է ԱԱԾ էլիտար ստորաբաժանումը, այսպես կոչված «Ալֆա» ջոկատը։ Այս մասին կայքին տեղեկացրել են Սյունիքի իրենց աղբյուրները, որոնք նկատել են ջոկատի զինծառայողներին։

Կայքը գրել էր, որ Երեւանից Փաշինյանը շուրջ 2 հազար ոստիկան է տարել Սյունիք, փաստորեն ոստիկանական ուժերը նրան չեն բավարարում, եւ Փաշինյանին պաշտպանելու են գնացել ԱԱԾ հատուկջոկատայինները։

Նշենք, որ «Ալֆա» ջոկատը կոչված է իրականացնել ամենաբարդ խնդիրները դժվար հասանելի վայրերում, ունակ են ինքնուրույն սահմանել պոտենցիալ սպառնալիքների մասշտաբներն ու ռազմավարական խնդիրներ լուծել, չեզոքացնել ահաբեկիչներին եւ այլն, այդ ստորաբաժանումը որեւէ մեկի թիկնազորը դառնալու առաքելություն չունի։