Քաջարանը նույնպես մերժեց Փաշինյանին. զոհված քաջարանցիների ծնողները շրջափակել են գերեզմանատունը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Քիչ առաջ Քաջարանից Հրապարակին տեղեկացրել են, որ այնտեղ ևս պատրաստվում են Փաշինյանին հայհոյանքներով դիմավորել, դեռ ավելին ուզում են թույլ չտալ, որ մտնի քաղաք։

Ավելին, պատերազմում զոհված քաջարանցիների ծնողները շրջափակել են գերեզմանատունը, որտեղ հանգչում են իրենց զավակներն ու հարազատները, որպեսզի թույլ չտան Փաշինյանին մտնել գերեզմանատուն։

Տեսնելով, որ նույն ընդունելությունը, որին արժանացել էր Ագարակում և Մեղրիիում, իրեն սպասում է նաև Քաջարանում, Փաշինյանը փոշմանել է, և որոշել է չմտնել Քաջարան, փաստորեն Քաջարանը մերժեց Փաշինյանին, այնտեղ էլ են վանկարկում «Նիկոլ՝ դավաճան»։