Ալիևի վերջին հայտարարությունները Զանգեզուրի մասին՝ Նիկոլի դեպի Սյունիք գաղտնի ուղևորության ֆոնին, անշրջելի գործընթացի սկիզբ են

Մանրամասներ

ա

Արմեն Գևորգյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ալիևի վերջին հայտարարությունները Զանգեզուրի մասին՝ Նիկոլի դեպի Սյունիք գաղտնի ուղևորության ֆոնին, անշրջելի գործընթացի սկիզբ են:

Խոսքը գնում է ազգային ինքնիշխանության կորստի սկզբի մասին:

Ի վերջո, ինքնիշխանությունը կարող է ոտնահարվել ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև այն ժամանակ, երբ Հայաստանը համարժեք չի արձագանքում թշնամիների ագրեսիվ հայտարարություններին:

Համոզված եմ, որ ՀՀ ԱԳՆ երեկվա հայտարարությունից հետո մենք մեզ ավելի վստահ չզգացինք, իսկ Սյունիքի բնակիչների կյանքը ավելի անվտանգ չդարձավ»: