Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է հանդիպել Դոնբասի «ցանկացած կետում, որտեղ պատերազմ է այժմ», ТАСС-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա հայտարարել է հրապարակված տեսաուղերձում:
«Երեկ և այսօր «Նորմանդական քառյակի» (Գերմանիա, Ռուսաստան, Ուկրաինա, Ֆրանսիա-խմբ.) խորհրականների և Դոնբասում հակամարտության կարգավորման կոնտակտային խմբի նիստերում քննարկվել է կրակի դադարեցման ռեժիմի վերականգնման հարցը: Առաջարկ է հնչել նաև այցելել հակամարտության գոտի՝ իրավիճակին տեղում ծանոթանալու և այն առավել հանգամանորեն հասկանալու համար:
Բայց ես ի՞նչ հասկանամ այնտեղ՝ ես ամեն ամիս եմ Դոնբաս այցելում: Պարո՛ն Պուտին, ես պատրաստ եմ ավելի հեռուն գնալ ու առաջարկել Ձեզ հանդիպել ուկրաինական Դոնբասի ցանկացած կետում, որտեղ այս պահին պատերազմ է»,- հայտարարել է Զելենսկին:
0Comments