Ուկրաինային ԱԹՍ-ներ վաճառելն ուղղված չէ Ռուսաստանի դեմ. վաճառում ենք բոլոր նրանց, ովքեր ուզում են

Մանրամասներ

1

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ուկրաինային ԱԹՍ-ների վաճառքն ամենևին էլ ուղղված չէ Ռուսաստանի դեմ, հաղորդում է RT-ն:

«Մենք ԱԹՍ-ներ ենք վաճառում նրանց, ովքեր դիմում են, մենք որևէ նախապայման առաջ չենք քաշում այդ հարցում: Ուկրաինայի հետ այս գործարքն ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Եթե Ռուսաստանը մեր արտադրանքի կարիքը կունենա, ապա ինչպես մենք ենք նրանցից C-400 գնել, այնպես էլ մեր արտադրանքը կվաճառենք նրանց»,- ասել է Չավուշօղլուն:

Նա նշել է նաև, որ Անկարան լավ փոխհարաբերություններ ունի թե՛ Մոսկվայի, թե՛ Կիևի հետ:

«Հակամարտության և ռազմական դիմակայության միջոցով խնդիրը չի լուծվելու: Կոչ ենք անում գնալ դիվանագիտական կարգավորման»,- ասել է Չավուշօղլուն: