ՌԴ ՊՆ․ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ «Իսկանդեր-Մ»-ի հրթիռներ չեն արձակվել

Մանրամասներ

1

Ադրբեջանը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից նամակ է ստացել Հայաստանում «Իսկանդեր-Մ» հրթիռների մասին պատասխանով, սակայն պատասխանը չի գոհացրել ադրբեջանական կողմին: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին АzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նրա խոսքով՝ ՌԴ ՊՆ-ն տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ «Իսկանդեր-Մ»-ի հրթիռներ չեն արձակվել: «Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատասխանել է Ադրբեջանի ՊՆ նամակին: Ես ծանոթացել եմ այդ նամակի բովանդակությանը… Պատասխանում նշվում է, որ ռուսական կողմը չի արձանագրել բալիստիկ հրթիռների արձակում:

Իրականում դա լիարժեք պատասխան չէ մեր նամակին, քանի որ մեր հարցման մեջ հիմնական կետն այն էր, թե ինչպես է Հայաստանում հայտնվել «Իսկանդեր-Մ» մահաբեր հրթիռը»,- ասել է Ալիևը: