Փաշինյանին կոնֆետի տոպրակnները ձեռքին արագ նստեցրել են մեքենան ու քշել Կապան

Մանրամասներ

1

Շուռնուխում բնակիչները վրդովված են.

Սյունիք մեկնած Փաշինյանը գիշերով գյուղ է այցելել։ Րոպեներ առաջ Փաշինյանը այցելել է Շուռնուխ, պատահական մի դուռ է ծեծել և քաղցրավենիքը ձեռքին ներս մտել։ Բնակիչը անակնկալի է եկել։ Արժանանալով սառը ընդունելության Փաշինյանը, դուրս է եկել։

Գյուղում լուրը արագ տարածվել է, որ վարչապետը Շուռնուխում է։

Բնակիչները փորձել են արագ հավաքվել, որպեսզի մի շարք խնդիրների շուրջ իրենց վրդովմունքը ներկայացնեն, սակայն վարչապետի անվտանգության աշխատակիցները նկատելով հավաքվող գյուղացիներին` քաղցրավենիքների տոպրակnները ձեռքին Փաշինյանին արագ նստեցրել են մեքենան և սլացել դեպի Կապան։

Շուռնուխցիները հայհոյել են վարչապետի շքախմբին վերջիններս մեծ արագությամբ մեքենաները քշել են ու հեռացել։

Հրապարակ․am