ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ. Եթե Հայաստանը չուզենա Զանգեզուրի միջանցք ստեղծել, մենք դա կանենք ուժով. Ալիև

Մանրամասներ

ա

Զանգեզուրի միջանցքի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական հեռուստաընկերության եթերում սկանդալային հայտարարություն է արել.

«Եթե Հայաստանը չուզենա Զանգեզուրի միջանցք ստեղծել, մենք դա կանենք ուժով»,- ասել է Ալիևը:

«Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիովին համապատասխանում է մեր ազգային, պատմական և ապագա շահերին: Մենք կիրագործենք Զանգեզուրի միջանցքի ստեղծման խնդիրը՝ ուզում է դա Հայաստանը, թե ոչ։ Եթե Հայաստանը ցանկանա, այն կարող ենք հեշտությամբ անել, եթե չցանկանա՝ մենք դա կանենք ուժով։

Ես ասել եմ պատերազմից առաջ և պատերազմի ընթացքում, որ նրանք իրենց կամքով պետք է դուրս գան մեր հողերից, հակառակ դեպքում մենք նրանց դուրս կշպրտենք: Եվ այդպես էլ եղավ: Նույնը կլինի նաև Զանգեզուրի միջանցքի հարցում»: