Սուպերլիգան սպառնալիք է ողջ սպորտի համար․ ՄՕԿ-ի նախագահ

Մանրամասներ

1

«Ֆուտբոլի Սուպերլիգան, որի մասին երեկ հայտարարեցին Եվրոպայի 12 թոփ ակումբները, սպառնալիք է ողջ սպորտի համար»,- այս կարծիքն է հայտնել Միջազգային Օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը Շվեյցարիայի Մոնտրե քաղաքում կայացած ՈՒԵՖԱ-ի կոնգրեսի նիստում:

«Համերաշխությունը կարևոր է սպորտային շարժման համար՝ համաճարակային ճգնաժամից դուրս գալու համար։

Բայց անձնական շահերն ավելի վեր էին՝ սպառնալիք հանդիսանալով ողջ սպորտի համար: Եթե ​​սպորտի նկատմամբ կիրառվի միայն տնտեսական մոտեցում, ապա նրա սոցիալական դերը ընդմիշտ կկորչի, ինչը անընդունելի է հետկորոնավիրուսային դարաշրջանում»,- մեջբերում է Բախին РБК-ին:

armsport.am