Պարոնայք, դուք հսկայական սխալ եք թույլ տվել․ Չեֆերինը՝ Սուպերլիգայի անգլիական ակումբներին

Մանրամասներ

1

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը դիմել է Սուպերլիգայի հիմնադիր անգլիական վեց ակումբներին:

«Պարոնայք, դուք հսկայական սխալ եք թույլ տվել: Կարևոր է, որ դեռ ժամանակ ունեք մտափոխվելու: Յուրաքանչյուրը կարող է սխալվել:

Ուշքի եկեք, և ոչ թե ֆուտբոլին սիրելուց դրդված, որովհետև կարծում եմ, որ ձեզանից ոմանք դա էլ այքան շատ չունեն, այլ հարգալից եղեք նրանց հանդեպ, ովքեր քրտնաջան աշխատում են մարզադաշտ գնալու և սիրելի թիմին աջակցելու համար: Նրանց համար դուք պետք է փոխեք ձեր որոշումը»,- մեջբերում է Չեֆերինին Telegraph-ը:

Ավելի վաղ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն ասել է, որ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը մտադիր չէ չեղարկել ֆինանսական fair play համակարգը։

armsport.am