Տոտենհեմը որպես Մոուրինյուի փոխարինող դիտարկում է երկու թեկնածուի

Մանրամասներ

1

«ՌԲ Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կարող է գլխավորել «Տոտենհեմը»: Գերմանացի մասնագետը թափուր պաշտոնի հիմնական հավակնորդն է, որն ազատվել է Ժոզե Մոուրինյուի հեռանալուց հետո: Հաղորդում է Daily Mail-ը:

Յուլիան Նագելսմանը գիտի լոնդոնյան ակումբի հետաքրքրության մասին և պատրաստ է նրանց միանալ ամռանը: Խնդիրը կարող է լինել պայմանագիրը, որն ուժի մեջ է ևս երկու տարի գերմանական ակումբի հետ: Վաղաժամկետ դադարեցման համար լոնդոնցիները ստիպված կլինեն վճարել 10 միլիոն ֆունտ ստեռլինգ:

Իսկ ահա թե ում համար ընդհանրապես պետք չէ ոչ մի լրացուցիչ գումար վճարել, դա «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին է, ով այս պահին գործազուրկ է։ Football Italia-ն հայտնում է, որ Սարին ևս դիտարկվում է լոնդոնյան ակումբի կողմից որպես Մոուրինյուի փոխարինող։

armsport.am