«Միայն մի տարբերակ կա նոր կյանք սկսելու»․ Լիա Զախարյանի նոր լուսանկարներն ու գրառումը կյանքի և փոփոխությունների մասին

Մանրամասներ

Դերասանուհի Լիա Զախարյանը, ով հաճախ է նոր լուսանկարներ ներկայացնում Ինստագրամի իր օգտահաշվում, հերթական ֆոտոշարքից կադրեր է ներկայացրել, որին կից գրառում է արել կյանքի և փոփոխությունների մասին․

«Արդյոք ես պատա՞ստ եմ փոխելու իմ կյանքը, արդյոք ես պատրա՞ստ եմ փոխվելու։ Նույնիսկ եթե ձեր կյանքի մի օրը նման է մյուսին, դրանում որևէ լավ բան չկա։ Ամեն պահի, ամեն շնչի հետ մարդը պետք է զարգանա։ Միայն մի տարբերակ կա նոր կյանք սկսելու․․․»։

Նոր ֆոտոշարքը Լիան իրականացրել է երգիչ, լուսանկարիչ Ռոբերտ Քոլոյանի հետ։