Թշնամու բանակը րոպե-րոպե համալրվում է, իսկ մեր սուբյեկտը ի՞նչ է ասում իր ընտրազանգվածը ներկայացնող «չինական վարդերին»

Եթե այս գաղափարը կյանքի կոչվեց, ապա մենք պետք է մոռանանք սուվերեն պետություն ունենալու մասին
Live24.am-ը ներկայացնում է

ա

Հրանտ Սարկիսովը ֆեսբուքյան էջում գրում է․

«Հայտնի սուբյեկտի «մտքի հերթական թռիչքը…»

Փաստացի նախընտրական քարոզարշավի մեջ գտնվող սույն սուբյեկտը՝ Վայոց ձորի մարզի սեփական ընտրազանգվածը ներկայացնող «չինական վարդերի» հետ հանդիպման ընթացքում խոսել է, այսպես կոչված, «բանակի բարեփոխումների» մասին։

Ակադեմիական քաղաք «կառուցում» է Արագածոտնի մարզի իր ընտրազանգվածի հետ, բանակը «բարեփոխում» է Վայոց ձորի մարզի ակտիվի հետ։

Հատկանշականն այն է, որ ո՛չ առաջինը, եւ ո՛չ էլ երկրորդը որեւէ բան չեն հասկանում առաջ քաշված «բարեփոխումների» մասին, սակայն ականջահաճո, էյֆորիկ դոզան են ստանում։

Որեւէ կերպ փորձագիտական շրջանականների քննարկմանը չի ներկայացվում բանակի բարեփոխումների այս կամ այն տարբերակը. մինչդեռ Վայոց ձորում այն հանրայնացվում է։
Բայց տեսեք, թե որքան է ատում սույն սուբյեկտը այն ամենը ինչը կարող է հիշեցնել իրական սուվերնության մասին։

Սուբյեկտը, որպես գաղափարներից մեկը, առաջարկում է կրճատել պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետը, մտցնել 5 տարին մեկ 3-ամսյա ծառայություն։
Թշնամու բանակը րոպե-րոպե համալրվում է, միաձուլվում է թուրքական բանակին, կառավարվում Անկարայից, համապատասխանեցվում թուրքական ստանդարտներին, ասել կուզեմ ՆԱՏՕ-ի, իսկ մեր սուբյեկտը ի՞նչ է ասում, ի՞նչ է անում…

Եթե այս գաղափարը կյանքի կոչվեց, ապա մենք պետք է մոռանանք սուվերեն պետություն ունենալու մասին։ Այս մոդելով մենք դառնում ենք երրորդ պետությունների՝ թշնամական երկրների, շահերը սպասարկող ֆոյզն քվազի-պետություն»։