Աշխարհը սպասում է հենց մեզ․ Դեպի նոր հաղթանակներ... Մոնիկա Գրիգորյան

ՖՈՏՈՇԱՐՔ
Live24.am-ը ներկայացնում է

Մոնիկա Գրիգորյանը, ով այս տարի Հայաստանը կներկայացնի «Միսս Տիեզերք» հեղինակավոր մրցույթում, իր ֆեյսբուքյան էջում Մասիս սարի ֆոնին արված լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է․

Դեռ դպրոցական տարիներից, երբ խոսք էր գնում Հայաստանի մասին, մեր մշակույթի և պատմության մասին` իմ բոլոր մտքերը պտտվում էին մեկ առանցքի շուրջ: Այն էր Հայաստանի մասին հնարավորինս շատ մարդկանց պատմելն ու ներկայացնելը:

Հիմա, երբ ունեմ այդ հնարավրությունը, իմ ամբողջ ռեսուրսը, ուժն ու եռանդը միտված են Հայաստանը մեծ հարթակներում հավուր պատշաճի ներկայացնելուն:

Հիմա, առավել քան երբևէ, մենք ունենք ներկայացված և լսված լինելու կարիք: Աշխարհը սպասում է հենց մեզ, ամենահին և միևնույն ժամանակ ամենանորար ու ստեղծագործ ժողովրդին:

Ես խորապես հավատացած եմ, որ եթե յուրաքանչյուրս վերցնենք պատասխանատվությունը լինելու արժանի հայ, մեր մասին կշարունակեն իմանալ և խոսել բոլորը...

Դեպի նոր հաղթանակներ...

1

1

1

1