Երևանի ուղևորահոսքը հաշվարկել են դեռևս 1994 թվականին. Փոխադրողների միության նախագահ

Քաղաքապետը նաև սխալ լեքսիկոն է օգտագործում` երթուղիները շահագործողներին անվանելով «գծատերեր»

Երևանի քաղաքապետի հայտարարությունը, թե մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի կարգավորման համար պետք է 2-4 տարի ժամանակ, Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանն այսօր բնութագրել է որպես սովորական պատճառաբանություն:

Ըստ բանախոսի` եթե չեն ուզում գործ անել, միշտ գտնում են պատճառ:

«Երևանի ուղևորահոսքը հաշվարկվել է դեռ երկու տասնամյակ առաջ, կրկին մեծ գումարով, ընդամենը պետք է այս տարիների ընթացքում հասկանալ՝ ուղևորահոսքն ավելացե՞լ է, թե՞ պակասել, դա ավելի հեշտ է»,- ասել է Հրանտ Եղիազարյանը:

Նրա խոսքերով՝ բացառվում է, որ ուղևորահոսքը 1994 թվականից հետո ավելացած լինի 20%-ով, հետևաբար՝ ընդամենը մի քանի տոկոսի վերահաշվարկի մասին է խոսքը:

Քաղաքապետը նաև սխալ լեքսիկոն է օգտագործում` երթուղիները շահագործողներին անվանելով «գծատերեր»: