Լենաներ, նազիկներ, ուսապարկեր կամ պարկիկներ. Շատ հարգելի ընկերնե՜ր, խնդրում եմ հնարավորինս քիչ լուսաբանել իրենցքայլական աղբանոց-դեբիլանոցը

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը
Live24.am-ը ներկայացնում է

ա

Շատ հարգելի ընկերնե՜ր, խնդրում եմ հնարավորինս քիչ լուսաբանել իրենցքայլական աղբանոց-դեբիլանոցը` նրանք հիմա ձեզ կամ ժողովրդին չեն դիմում,նրանք ստրկատիրոջ մոտ ցուցակում առավել բարձր ստրուկի տեղի համար են պայքարում: Ընդամենը: լենաներ, նազիկներ, արփիկներ, ազիկներ, ուսապարկեր կամ պարկիկներ և այլն:

Իսկ եթե ամեն դեպքում որոշեք լուսաբանել, ապա երկու պարզ հարց տվեք`

1. 2020 թվականի հուլիսին` Տավուշում, ո՞ր բանակն էր, հաղթական թե պարտված, ձեր բարեփոխած թե նախկինների, այդ ժամանակ հասցրել էիք բարեփոխել թե՞ ոչ:

2. եթե մի պահ պատկերացնենք, որ ինչպես դուք եք պնդում, ամեն դեպքում չէիք հասցրել «բարեփոխել» բանակը, այդ մասին ե՞րբ իմացաք: Պատերազմից առա՞ջ, հուլիսի՞ն, պատերազմից հետո՞: Եթե գիտեիք այդ մասին, ապա ինչու՞ էր ձեր տիրակալը մի ողջ սերունդ ուղարկում պատերազմ: Գիտեիք, որ չեք հասցրել, բանակը նորմալ վիճակում չի ու մարդկանց խաբու՞մ էիք: Խաբում էիք, որ մարդիկ մահանա՞ն: Խաբում էիք, որ սերունդը ոչնչանա, իսկ Ալիևը գոհ լինի՞: Խաբում էիք, որ գլուխներդ ազատեք Արցախի՞ց, որովհետև ատում էի՞ք: Խաբում էիք սեպտեմբերի 27-ին, հոկտեմբերի 4-ին, հոկտեմբերի 20-ին, նոյեմբերի 9-ին: Միշտ: Ինչու՞: Ինչու՞ պատերազմի սկզբում չասեցիք «բա գիտե՞ք մենք չենք հասցրել բարեփոխել, ամեն ինչ վատ է, ուստի պետք է ընդունել ցավոտ որոշումներ», 7000 երեխու գլուխն էր ցավու՞մ: Ու՞մ կյանքի գնով եք ուզում պահել ձեր անիծյալ իշխանությունը:

Դուք հիմա ինչ ուզում եք բարբաջեք, զառանցեք ամբիոնից, սա սարսափելի բեռ է ու սրա տակ չմնալ հնարավոր չէ:

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը