Օնիկ Գասպարյանն ու գեներալիտետը Փաշինյանի դեմ պայթյուն են նախապատրաստում․ Գասպարյանն ակտիվ քաղաքականություն է մտնում

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը որոշել է մտնել ակտիվ քաղաքականություն: hayeli.am-ի տեղեկություններով՝ նրա հետ բանակցում են քաղաքական մի շարք ուժեր, թե որ ուժի հետ նա ճանապարհ կգնա, պարզ կդառնա մոտ օրերս:

Սակայն Գասպարյանի քաղաքականություն մուտքն առանց պայթյունների չի լինի, նա տիրապետում է բազում ինֆորմացիաների, նախկին ղեկավարության հետ ձայնագրություններ ունի, որոնց հրապարակումը կարող է պայթյունի էֆեկտ ունենալ իշխանությունների համար:

Մենք տեղեկացանք, որ իշխանություններն էլ իրենց հերթին են փորձում բարեխոսել Գասպարյանի հետ, հետ պահել այդ ճանապարհից, սակայն դեռեւս չի ստացվում:

Ապահովության համար Գասպարյանը իր ունեցած ինֆորմացիան պահ է տվել ապահով տեղում, որպեսզի եթե անգամ իշխանությունները որոշեն փոխել պաշտոնական հավաքների արձանագրություններն ու ձայնագրությունները, Գասպարյանը բնագիրն ունենա:

Ըստ տեղեկությունների՝ մոտ ապագայում իշխանությունների դեմ ոչ միայն Գասպարյանը, այլ հրամկազմի գեներալիտետը մեծ պայթուն են նախապատրաստում: