ԿԱՐԵՎՈՐ. Փաշինյանի կեղտոտ բերանը փակելու համար գեներալները չեն կարող պետական գաղտնիք ասել. ադրբեջանագետ

Մենք երկրում ունենք մի դավաճան ու դա Նիկոլն է
Live24.am-ը ներկայացնում է

ա

Կան բաներ, որոնք ոչ մի պարագայում չի կարելի ասվել, պետական գաղտնիք են։ Փաշինյանը չունի այդ զգացողությունը, նա շատ հանգիստ Ֆեյսբուքում կարող է այդ ամենը գրել՝ չգիտակցելով, որ Ադրբեջանն առավոտից երեկո իր էջը մշտադիտարկում է։ Այս մասին news.am-ի հետ զրույցում ասել է ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ԱԺ-ում ունեցած ելույթին:

Ո՞րն է պատճառը, որ գեներալները լռում են ու պատերազմի գնահատականը չեն տալիս, հարցին ադրբեջանագետը մի բացատրություն ունի, նրանք ի տարբերություն Փաշինյանի չեն ցանկանում պետական գաղտնիք հրապարակել։

«Փաշինյանը խոսում է այն ամենի մասին, ինչ իր հիվանդ գլխում ծագում է։ Կան բաներ, որոնք ոչ մի պարագայում չի կարելի ասվել, պետական գաղտնիք են։ Փաշինյանը չունի այդ զգացողությունը, նա շատ հանգիստ Ֆեյսբուքում կարող է այդ ամենը գրել՝ չգիտակցելով, որ Ադրբեջանն առավոտից երեկո իր էջը մշտադիտարկում է։ Մենք երկրում ունենք մի դավաճան ու դա Նիկոլն է։

Գեներալները շատ լավ գիտեն, որ անգամ իրենց արդարացնելու կամ Փաշինյանի կեղտոտ բերանը փակելու համար իրավունք չունեն պետական գաղտնիք ասել։ Սա պատասխանատվություն է երկրի նկատմամբ, որը Փաշինյանը չունի»,– շեշտեց Արմինե Ադրբեկյանը՝ հավելելով, որ հաշվի առնելով առկա իրողությունները, նոր պատերազմն անխուսափելի է։